copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:38 16-09-2024

Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։

Օգոստոսի 28-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Ա․ Քալաշյանը ով հայտնել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Էջմիածնի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են իրեն տեղափոխող տաքսի ավտոմեքենան, իջեցրել ավտոմեքենայից. 3 հոգուց մեկը ներկայացել է Գարիկ, իսկ մյուսը «Գռզո»: «Գռզո»-ն սպառնացել է իրեն, որ 2022 թավականին շինարարության դիմաց Լեռնագոգ գյուղի բնակիչ Սերոժիկի տղային գումար չվճարելու համար իրեն պետք է վճարի 13 հազար ԱՄՆ դոլար։

Քանի որ տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքում, նյութերը ոստիկանության Բաղրամյանի բաժնից փոխանցվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Գարիկը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Համլետ Բ․-ն, ում, ինչպես նաև ոմն «Գռզո»-ի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում։

Դեպքի փաստով «հոգեկան ներգործություն» հատկանիշներով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը