Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:09 16-09-2024

Վարչապետի այսօրվա ներողությունը նաև նախկին բոլոր ղեկավարների անունից է հայ ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր

«Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում ու հաղորդակցվում է մեր քաղաքացիների հետ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ իր բաժին ներողությունն էր խնդրել ժողովրդից։

«Խոսքն այն մասին է, որ Հայաստանը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից, դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի քաղաքացիները, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսուրս այլ երկրների շահերը սպասարկելու համար իր աղքատության, ունեզրկումների, երկրում կոռուպցիայի, օլիգարխիայի հաշվի՞ն, թե՞ վերջապես մենք պետք է դուրս գանք այս շրջապտույտից և ապահովենք միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։

Վարչապետի ներողությունը, երկրի ղեկավարի անունից ներողությունը նախորդ բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովորդին, ինչը նորմալ եմ գնահատում։

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներին չպետք է հետաքրքիր, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար, եթե ինքը պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք որպես քաղաքական թիմ վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ներողություն ենք խնդրել ու նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետի ներողությունը»,- մեկնաբանելով գրառումը՝ նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին