Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:14 15-09-2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամարիլի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ամենից շատ դիտված