copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:06 15-09-2024

Իրանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցը

Իրանի և Չինաստանի բարձրաստիճան զինվորական հրամանատարները խոսել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման և գլոբալ կայունության սպառնալիքներին դիմակայելու ընթացակարգերի մասին, գրում է Tasnim-ը։ Փոխանցում է News.am-ը։

Իրանի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարի համակարգման գծով տեղակալ, դերծովակալ Հաբիբոլա Սայարին, որը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Սյանշանյան 11-րդ համաժողովին, շաբաթ օրն այցելել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ազգային պաշտպանության համալսարան:

Նա նաև մասնակցել է չինական ռազմական վերլուծական կենտրոնի նիստին:

Չինաստանի ազգային պաշտպանության համալսարան կատարած այցի ընթացքում դերծովակալ Սայարին և չինացի բարձրաստիճան զինվորականները քննարկել են անվտանգության տարբեր ասպեկտներ, ներառյալ ներքին և արտաքին անվտանգությունը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Չինական ռազմական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ իրանցի գեներալը և չինացի պաշտոնյաները պաշտպանությունն ու անվտանգությունը համարել են ցանկացած քաղաքական համակարգի հիմնական խնդիրները։ Քննարկվել են նաև տարբեր տեսակի սպառնալիքները և միջազգային անվտանգությանը սպառնացող հարցերը։

Սեպտեմբերի 12-ից 14-ը Պեկինի միջազգային կոնֆերանս-կենտրոնում անցկացվեց Պեկինի Սյանշանյան 11-րդ համաժողովը:

Համաժողովի այս տարվա թեման էր «Խաղաղության աջակցում հանուն ընդհանուր ապագայի»:

Համաժողովի մասնակիցները քննարկել են միջազգային անվտանգության ապահովման, միջազգային անվտանգության մեխանիզմների կատարելագործման, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության պահպանման և զարգացման, ինչպես նաև հավասարակշռված և կարգավորված բազմաբևեռ աշխարհի ձեռքբերման գործում Գլոբալ հարավի երկրների դերը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը