Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 15-09-2024

Դարավոր անցյալ ունեցող հայը ինչպե՞ս կարող է անհեթեթ բառեր օգտագործել. հարցում՝ Պարտաշենի մասին

Վերջին օրերին համացանցում օգտատերերն ակտիվ քննադատում են նոր տպագրված Մայրենի լեզվի դասագրքերը, որոնց մեջ գրված են տարօրինակ տեքստեր, անծանոթ անվանումներ։

Օրինակ 3-րդ դասարանի Մայրենիի դասագրքում տպագրված է «Փոխանակում» վերնագրով պատմվածք, որի հերոսը պարտաշենցի է, ինչն էլ առաջացրել է հանրության ցասումն ու բողոքի ձայնը։ Օգտատերերը գրում են, թե որն է Պարտաշեն անվան ենթատեքստը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ դասագրքերում խոսվում է մի երևակայական գյուղի մասին, որի անունը Պարտաշեն է, իրենց կարծիքով՝ ի՞նչ է նշանակում։

«Հերթական շեղումը բուն իրականությունից, մեր հայ հինավուրց պատմությունից, գրականությունից շեղելու անհաջող փորձեր։ Դարավոր անցյալ ունեցող հայը ինչպե՞ս կարող է օգտագործել նման անհեթեթ, սարքովի բառեր, իրականությունից հեռու»,- ասաց մի կին։

«Հիմա այնքան նորություններ են մտցրել, որ հեչ իմաստ չունի երեխաներն այդ առարկանները անցնեն, առաջվա մեր իմացածը, մեր գրողները, մեր ամեն ինչը լրիվ մոռացության են տվել, կարելի էր վերանայել, այդ ամենը»,- հավելեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ