Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:08 22-09-2023

Այսօր միայն մեր դարավոր Եկեղեցին կարող է միավորել մեզ․ ցուցարարները դիմել են կաթողիկոսին

Այսօր Հանրապետության հրապարակում ցուցարարները հնչեցրի Տերունական աղոթքը՝ դիմելով Ամենայն հայոց կաթողիկոսին․

«Վեհափա'ռ Տեր,

խնդրում ենք Ձերդ Սրբության օրհնությունն ու տնօրինությունը, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներն առաջնորդեն Արցախի համար ազնիվ պայքարի դուրս եկած հայկական ամենատարբեր ուժերի ու անհատների հավաքական պայքարը։

Վեհափա'ռ Տեր, օրհասական այս օրերին մենք` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներս, սպասում ենք Հայրապետական Ձեր կոչին, որը կհամախմբի հայ ժողովրդի բոլոր զավակներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում` հանուն միասնական Հայրենիքի, հանուն հայ ազգի զորացման։

Վեհափա'ռ Տեր, այսօր առավել քան երբեւէ մենք ունենք առաքելահիմն մեր Եկեղեցու հոգեւոր ու աշխարհիկ առաջնորդության կարիքը` Ձերդ Սրբության գլխավորությամբ։
Այսօր միայն մեր դարավոր Եկեղեցին կարող է միավորել մեզ եւ բուժել պառակտող հոսանքներից առաջացած վերքերը։

Վեհափա'ռ Տեր, նաեւ խնդրում ենք, որ վաղը` սեպտեմբերի 23-ին` ժամը 17։00-ին, մեր Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր համայնքներում եկեղեցիների զանգերը մեկ ժամ անընդմեջ ղողանջեն` դառնալով միավորման ու հանուն Հայրենիքի ոտքի կանգնելու ազդակ։

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան օծեալ սուրբ աջոյն»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի