copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:03 14-09-2024

ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: Հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին ներկայացվել է տարածքում իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները:

Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական, կիսահաղորդիչների տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման լաբորատորիաները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի