copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:54 13-09-2024

«Զվարթնոց»-ում 150 դրամանոց ջուրը արժե 900 դրամ

Համացանցում, մասնավորապես՝ տիկտոկյան հարթակում, օգտատերերը հայտնում են, «Զվարթնոց» օդանավակայանում սովորական ջուրը, որը խանութներում վաճառվում է 150 դրամով, արժե 900 դրամ։

Oragir.News-ի հետ զրույցում օգտատերերից մեկը նշեց․ «Այ թե ինչ է նշանակում, երբ ասում են օդանավակայանի գներ։ Ուղղակի խայտառակություն է․․․հասկանալի է, կարող է արժեքները մի քիչ տարբերվի սովորական խանութներից, բայց ոչ էս կարգի»,- նշեց նա։

Մեկ այլ օգտատեր էլ, որը նույնպես բարձրաձայնել էր այս մասին, նշեց, որ նախկինում ավելի թանկ է եղել ջրի արժեքը։

«Նախկինում, հենց այս ամենասովորական ջուրը 1000 դրամ էր, հիմա իջեցրել են, եթե կարելի է սա իջեցնել համարել։ Զարմանում եմ, թե ինչու չկա վերահսկողություն։ Ինչպես կարելի է այս ամենը չնկատելու տալ»,- ասաց նա։

Նշենք նաև, որ այս հրապարակումից հետո, տիկտոկյան շատ օգտատերեր միացել էին ահազանգող քաղաքացիներին և իրենց դժգոհություն են հայտնել, հավելելով, որ իրենք ևս նկատել են օդանավակայանի խայտառակ գները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի