copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 13-09-2024

Ինչո՞ւ է «Արցախբանկ»-ը բարձր փոխարժեքով քաղաքացիներից դոլար գնում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը այսօր նկատեց, որ «Արցախբանկ»-ը հանրապետությունում գործող մյուս բանկերի համեմատ քաղաքացիներից ավելի բարձր փոխարժեքով է դոլար գնում։ Ուսումնասիրելով տարբեր բանկերում առկա փոխարժեքները՝ նկատեցինք, որ բանկերի հիմնական մասը 1 ամերիկյան դոլարը քաղաքացիներից գնում է 384-385 դրամով, մինչդեռ «Արցախբանկ»-ում փոխարժեքն այս պահի դրությամբ կազմում է 386 դրամ։

Հատկանշական է, նաև քաղաքացիներին դոլար վաճառելիս «Արցախբանկ»-ը նույն շահավետ պայմանները չի առաջարկում՝ 1 ամերկյան դոլարը վաճառելով 389․5 դրամով։

Տնտեսագետների համոզմամբ՝ առևտրային բանկերը հիմնականում այն դեպքում են քաղաքացիներից անհամեմատ ավելի բարձր փոխարժեքով դոլար գնում, երբ վերջիններս ցանկանում են մեծ քանակով արտարժույտ կուտակել՝ արտասահմանում վաճառելու համար։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց «Արցախբանկ»-ից պարզաբանում ստանալ, սակայն բանկի աշխատակիցը հրաժարվեց հեռախոսազանգի միջոցով մեկնաբանություն տրամադրելուց՝ առաջարկելով հարցը գրավոր տարբերակով ուղել։

Oragir.News-ը գրավոր հարցում ուղարկեց «Արցախբանկ», պատասխանը ստանալուն պես՝ այն նույնպես կհրապարակի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին