copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:53 13-09-2024

10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի երաշխավորված դասագիրք չենք ունեցել. Անդրեասյան

Մենք իրականացրել ենք դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունենք տպագրության երաշխավորված դասագրքեր. Այդ դասագրքերը տպագրվել են ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի, և եղել են դպրոցներում մինչև ուսումնական տարվա սկիզբը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լրագրողները հիշեցրեցին նախարարին, որ նա ԱԺ-ում հայտարարել էր, թե 10-րդ դասարանում Հայոց պատմությունը դասավանդվելու է թղթապանակի միջոցով։ Ինչպե՞ս է դա կազմակերպվելու։

«10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, որոնք նախորդ տարի օգտագործում էինք, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել էինք, որ այս դասագրքերը նորից բաժանեն երեխաներին, և 1 տարի հավելյալ այս դասագրքերով պարապեն: Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուների դասագրքերին, որոնք այժմ գործածվում են դպրոցներում, և վերաբերում է նաև 10-րդ դասարանի «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագրքերին, այսինքն՝ այս մասով էլ որևէ խնդիր չկա, քանի որ դպրոցներում կան դասագրքեր»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ նաև 3 առարկաների դասագրքերին, որոնց դեպքում ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով:

«Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, և որտեղ ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով: Դրանցից 2-ը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարաններին. դա «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ իրականում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի պրակտիկ և գործնական միջավայրում, և այստեղ առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն ավելի շատ աջակցող է, քան առանցքային»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ