copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:46 13-09-2024

Պատմության թանգարանը ստվերում է Անահիտի արձանի ցուցադրության մշակութային և գիտական նշանակությունը

Բացառիկ ցուցադրություն, որտեղ անցյալն ու ներկան կհանդիպեն՝ միավորվելով մայրական կենսատու գրկում։ Հայաստանի պատմության թանգարանն այս վերտառությամբ է ներկայացնում ակնկալիքներն Անահիտ աստվածուհու ցուցադրությունից։

Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ։

Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի պատմության թանգարանը կարծում, որ Անահիտ աստվածուհու արձանի բացառիկ ցուցադրության ժամանակ անցյալն ու ներկան կհանդիպեն՝ միավորվելով մայրական կենսատու գրկում։ Գուցե թանգարանի ղեկավարությունը չի կարողացել գնահատել ցուցադրության պատմական ու մշակութային նշանակությունը և ցուցադրության վերնագիր է ընտրել ժամանակի մեքենայի գովազդին արժանի արտահայտություն։

Մեկ այլ վարկածով՝ թանգարանի ղեկավարությունը, հավանաբար, կարծում է, թե Անահիտի արձանի ցուցադրությունը զուտ մայյրության գաղափարի քարոզ է և միտումնավոր է ստվերում նրա գիտական նշանակությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի