Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:16 12-09-2024

Քաղաքապետարանն է պատասխանատու, բայց պատասխանատվություն չեն կրի. հարցում՝ քանդած շենքի մասին

Երեկ Երևանի Պարույր Սևակ 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ առանց իրենց նախազգուշացնելու՝ քանդել են իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը։

Հրապարակված կադրերից երևում էր, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ էին կանգնած, մեքենաներ կային կայանած։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի։

«Շենքը քանդելու թույլտվություն տվողները»,-ասաց անցորդներից մեկը։

«Քաղաքապետարանը»,- հավելեց նշված հասցեի հարակից շենքերի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այս շենքը պայթեցնելու եղանակով քանդելու դեմ բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք մտավախություն ունեին, որ շենքի պայթյունը կթուլացնի իրենց շենքերի հիմքի ամրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ