copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:15 12-09-2024

Արագածոտնի և Կոտայքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքների (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) շրջանակում իրականացված հողային աշխատանքների ընթացքում ի հայտ եկած անկանխատեսելի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ստորև նշված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների, ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ին մինչև ժամը 18։00-ն․

Արագածոտնի մարզ՝ Աշտարակ քաղաք, Մուղնի թաղամաս, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրեր,

Կոտայքի մարզ՝ Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրեր, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքներ, Անտառտնտեսություն, Նատի թաղամասեր, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ