copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:20 12-09-2024

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան

Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին օրերին քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել, և պարզաբանման համար ինձ են դիմել մի շարք լրատվամիջոցներ։ Այս առիթով հարկ եմ համարում ասել հետևյալը.

Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն:

Սա միանշանակ է։

Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան