copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:35 11-09-2024

Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Կարապետյանը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

Մասնավորապես վերջին շրջանում Գյումրիում լուրեր էին պտտվում, որ Կարապետյանը դպրոցների տնօրեններ է նշանակում։

Ըստ մեր աղբյուրի՝ ձերբակալվել են նաև Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու փոխտնօրենը։

Հիշեցնենք որ Հրայր Կարապետյանը 2001-2016 թթ. աշխատել է ուսումնական ոլորտում մանկավարժ, դպրոցի փոխտնօրեն, իսկ 2016-ին էլ տնօրեն։

2016թ․ օգոստոսից աշխատում է ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2017 թ․ փետրվարից ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ։

2023 թվականից ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը