Ներքին 1 տարի առաջ - 14:08 10-09-2024

Էս ո՞վ ա, քշի, գնա․ Քասախի վարչական ղեկավարը՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող վարորդին

Երևան-Աշտարակ ավտոճանապարհը տևական ժամանակ փակ մնալուց հետո այդ վայր ժամանեց Քասախի վարչական ղեկավարը, որը փորձում էր բանակցել գյուղացիների հետ և համոզել՝ բացել ճանապարհը։ Այդ ժամանակ նրանց կողքով անցնող ավտոմեքենաներից մեկի մեջից հնչեց՝ «Նիկոլ դավաճան, Նիկոլ դավաճան»։ Արձագանքելով այդ վանկարկմանը, Քասախի վարչական ղեկավարն ասաց՝ «Էս ո՞վ ա, քշի, գնա»։ Ապա դառալով փողոցը փակած գյուղացիներին, նկատեց՝ «Էս ով է, էսի բացեք, որ սենց բան Քասախում չլինի»։

Ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Աշտարակ-Երևան ճանապարհին։

Գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը բացառվում է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել