Ներքին 1 տարի առաջ - 12:43 10-09-2024

Կառավարությունը բժիշկներին կոնկրետ դասընթացների ցանկ կպարտադրի

ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն Առողջապահության փոխնախարարին հարց ուղղեց ավագ բուժաշխատողների վերապատրաստման դասընթացները պարտադիր դարձնելու վերաբերյալ։

«Ստացվում է, որ Դուք բժշկին պարտադրում եք կոնկրետ թեմաների ցանկ։ Ընդ որում՝ նախագծում չի նշվում թեմաների ցանկը։ Ի՞նչ պարբերության կառավարությունը կարող է այդ ցանկը փոխել։ 5 տարի հետո Ձեր սահմանած ցանկը կարող է լինել ոչ արդիական»,- հարցրեց պատգամավորը։

Փոխնախարարը հաստատեց, որ բուժաշխատողները 5 տարին մեկ պետք է պարտադիր անցնեն և ներկայացնեն այդ մասին հավաստագիր։ Պաշտոնյան նաև նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, և հենվելով մեր իրավիճակի վրա, թողել ենք կառավարության վրա, որ վերջինս ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարի անհրաժեշտ պարտադիր դասընթացների թեմաների ընտրության ցանկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ