Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:35 09-09-2024

Նախագահն ընդունել է «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է.

«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր խմբի գործունեությունը, և նաև գնահատում ենք այն աջակցությունը, որ ցուցաբերում եք մեզ: Ըստ էության, արդեն այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ Եվրոպական միության հետ հարաբերություններում, որոնց շարքում կարող ենք նշել ապրիլի 5-ի հանդիպումները Բրյուսելում՝ ԵՄ, ԱՄՆ և Հայաստան ձևաչափով, որը նախադեպը չի ունեցել, և, իհարկե, կարևոր են ներկայումս էլ ընթացքող բովանդակային քննարկումները: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու համար»:

Դալիա Գրիբաուսկայտեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ «Հայաստանի բարեկամներ» խումբը հնարավորության սահմաններում իր աջակցություննը կշարունակի ցուցաբերել Հայաստանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով Եվրամիություն-Հայաստան երկխոսության մեկնարկի կարևորության վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան սերտ համագործակցության հետագա ընդլյանման հնարավորությունների շուրջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հաստատուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասելն է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել