Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 07-09-2024

Ադրբեջանից Փաշինյանը պահանջներ չունի, երևի դրա դիմաց գումար է վերցրել․ հարցում

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը բանակցությունների ընթացքում քննարկել է Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկողությունը արտասահմանյան որևէ ընկերության հանձնելու հարցը։

Սա փաստացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջի կատարումն է, որը տևական ժամանակ է ադրբեջանական կողմը պահանջում էր Հայաստանից, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն տեղի չի ունենալու։

Հատկանշական է, որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հերթական պահանջը կատարել առանց դրա դիմաց որևէ բան ուզելու։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել է, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կատարում Ադրբեջին հետթական պահանջը, առանց դրա դիմաց որևէ բան պահանջելու։ «Իմ կարծիքով՝ դա վաճառաք է»,- ասաց մի տղամարդ։

«Երևի այդպես է իրեն ձեռք տալիս, ազգի դավաճանը քանի՞ տեսակի է լինում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Ինձ թվում է՝ նախնական պայմանավորվածություն է եղել հեղափոխությունից առաջ, թուրք-ադրբեջանական ծրագրով, եկել է իշխանության, որպեսզի կատարի նրանց պահանջները, դրա դիմաց երևի գումար է վերցրել»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մի երիտասարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ