Ներքին 1 տարի առաջ - 18:41 06-09-2024

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին մասնակցում էին 4 թեկնածու։

Թեկնածուներն են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, Տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու դոցենտ Ատոմ Մարգարյանը և չորրորդ թեկնածուն հենց համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ , համատեղության տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է։

Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը։

Էդգար Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ակնկալում է բոլորի աջակցությունը՝ բացի հոգաբարձուների խորհրդի նախագահից, որը համատեղությամբ նաև հանրապետության նախագահն է։ Ղազարյանը մինչ քվեարկությունը լրացուցիչ խոսքի իրավունք խնդրեց, սակայն նրան այդ հնարավորությունը չտրվեց։

Քվեարկության ավարտին պարզվեց, որ 20 հոգուց 19-ը կողմ է քվեարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին։ Ատոմ Ղազարյան՝ 1 ձայն, Էդգար Ղազարյան՝ 0 ձայն և Արսեն Պետրոսյան՝ 0 ձայն։

Էդգար Ղազարյանը ցանկացավ արդյունքները վիճարկել, սակայն հոգաբարձուների նախագահը հայտարարեց, որ նա կարող է վիճարկել այլ տեղում, բայց ոչ այդտեղ։

Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականից հետո, որի անունը շրջանառվում էր տարբեր սկանդալային պատմությունների շուրջ՝ սկսած գողությունից, վերջացրած տնտեսագիտության դոկտորի աստիճանը անվավեր ճանաչելու կապակցությամբ։

Հոգաբարձուների նախագահը շնորհակալություն հայտնեց Գալոյանին՝ կատարած աշխատանքի համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում