Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:43 06-09-2024

Հասանովը ստուգել է ադրբեջանական բանակի պատրաստությունը ՀՀ-ի հետ սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, թե ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական ​​հերթապահություն և «շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան»։

Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական ​​գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։

Ամենից շատ դիտված