Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:00 06-09-2024

Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն Արևմուտքն է սկսել․ հարցում

Չնայած՝ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականի հունիսին, այնուամենայնիվ՝ մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ համոզմունք են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է դրանք արտահերթ անց կացնել, և վերջինս արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը։

Նման պնդումների համար հիմք է հանդիսանում հատկապես այն հանգամանքը, որ կառավարության ղեկավարը վերջին շրջանում ակտիվացրել է մարզային այցերը, որոնց ընթացքում ականատես ենք լինում զանազան տեսարանների, որտեղ քաղաքացիները նրան արժանացնում են ջերմ ընդունելության։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ի՞նչ են կարծում, Նիկոլ Փաշինյանն արդեն սկսե՞լ է նախընտրական քարոզարշավը։

«Ես Նիկոլ Փաշինյանին մարդ չեմ համարում»,- վրդովված ասաց մի տղամարդ։

Մի կին էլ, պատասխանելով հարցին, ասաց․ «Կարծում եմ՝ այո, նորմալ չէ, բայց մեր երկրում ոչ մի բան նորմալ չէ»։

«Ջանդամ՝ թե չի գնում, ի՞նչ է անում այս երկրի համար»,- հավելեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը