copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:10 05-09-2024

Նարեկ Տերյանը ընդունել է Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։

Երկուստեք դրական է գնահատվել ԱՄԷ և ՀՀ միջկառավարական համագործակցության շրջանակներում Քիմբերլի գործընթացի պատասխանատուների համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը։

Անդրադարձ է կատարվել ադամանդագործության ոլորտի խնդիրներին և հնարավորություններին։ Ընդգծվել է Դուբայի բազմահումքային կենտրոնի ողջ ենթակառուցվածքային հնարավորությունների տրամադրման պատրաստակամությունը ՀՀ ոլորտային տնտեսվարողներին։

Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակության անդամները ճանաչողական այց են կատարել ադամանդագործական մի շարք գործարաններ։

Հյուրերը բարձր են գնահատել ոլորտի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան հագեցվածությունն ու ներուժը, որի արդյունքում առաջարկվել են բոլոր հնարավորությունները՝ ներկայանալու Դուբայում կայանալիք ադամանդագործական շաբաթին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը