Ներքին 2 տարի առաջ - 13:01 05-09-2024

Կառավարությունը ծախսում է իր գումարներն այնպես, ինչպես մենք մեր հարսանիքներին. Նիկոլ Փաշինյան

Մարզային այցելություններից հետո ինձ համար ակնհայտ է, որ այն պետական ներդրումային ռազմավարությունը, որ որդեգրել ենք, միանշանակ ճիշտ է ու արդարացված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ կառավարության ծախսային քաղաքականությունների էֆեկտիվության հետ որոշակի խնդիրներ կան:

«Մենք պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային կուլտուրայի կրողն ենք: Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա։ Ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում: Երբ առիթ է լինում ռեստորաններում լինել, տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում:

Մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել: Նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական, կրթության խնդիր է:

Բայց ուզում եմ ասել, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք անել մեր պետության համար, այս ծրագիրը ֆունդամենտալ կերպով այսօր արդեն փոխում է մեր երկրի կերպարը ու ապագան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին