copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:05 04-09-2024

Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց

Հերոս Գագիկ Վարդանյանի արձանը, որի անունն է կրում դպրոցը, չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպրոցը կոչվում է Գ․ Վարդանյանի անվամբ։ Գ․ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ․ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։

Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը նշել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։

Զանգահարեցի Վ․ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գարուշը, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք;

Կիրանց գյուղից հայտնում են, որ Գարուշ Վարդանյանը չի ցանկանում, որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովեհտև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը»,- գրել է Ոսկան Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող