Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 03-09-2024

Խաչատուր Սուքիասյանը գիշեր-ցերեկ աշխատում է, բա չհանգստանա՞․ հարցում՝ «Սիլաչիում»

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Մոնտե Կառլոյում իջնում է Rolls Royce-ի ղեկից։

Oragir.News-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե իրենց կարծիքով՝ ի՞նչ էր անում Սուքիասյանը Մոնտե Կառլոյում։ Հարկ է նշել, որ հարցումն իրականացրել ենք «Սիլաչի» թաղամասում, որտեղ ծնվել և մեծացել է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Ինքն այնքան աշխատատեղեր է բացում, որ կարծում եմ, իրենց ավելի շատ պետք է գովել։ Գիշեր ցերեկ աշխատում է, բա մի հատ չգնա՞ հանգստանա։ Շատ էլ լավ է արել։ Թող էն քյասիբ տաքսիստները մտածեն, որ ամբողջ գիշեր կանգնում են «Շանգրիլայի» դիմաց, առավոտ էլ երեխաներին չեն կարողանում հաց առնել։ Առողջություն ու եռանդ մեր Սուքիասյաններին»,- այսպիսի գովերքի խոսքեր հնչեցրեց մի կին Սուքիասյանների հասցին։

Նշենք, որ հարցվածների մի մասն ասաց, որ հնարավոր է Սուքիասյանը մեկնած լինի հանգստի, որոշներն էլ պատասխանեցին, որ պատգամավորը գնացել է գործնական հանդիպումների մասնակցելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան