copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:04 02-09-2024

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածություններն օդում կախված են մնացել. Լավրով

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նկատի ունենալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը: Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կա:

«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ ըստ հայտարարության՝ ՌԴ-ն պետք է խորհրդատվական աջակցություն ցուցաբերեր հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, սակայն Հայաստանը դա չի ցանկանում:

«Բայց միևնույն ժամանակ ձգտում է այդ գործընթացում ներգրավել Արևմուտքը՝ ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա: Դա նրանց ընտրությունն է, բայց պետք է նախևառաջ պայմանավորվել Ադրբեջանի հետ: Այլ տարբերակ չկա», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում