Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:25 01-09-2024

Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ. Սրբազան

Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,- նշեց նա։

Սրբազանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետամուտ լինի Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն` բանակցությունների շարունակականությունն ապահովելուն և արցախցիների խախտված իրավունքները վերականգնելուն հետամուտ լինելուն, «Մինչ այդ պետք է ապահովել նրանց բոլոր սոցիալ-տնտեսական կարիքները, նրանց նույնիսկ զրկել ես ՀՀ քաղաքականությունից, նեռ:

Եթե մենք չենք զբաղվում Արցախով, ապա Արցախի հարցն է զբաղվում մեզնով: Ալիևի բոլոր մոտեցումները բխում են Արցախի պրիզմայից: Եթե բանակցային սեղանի շուրջ Արցախի հարց չկա, մնում են միայն ՀՀ-ի խնդիրները` սահման, Սահմանադրություն և այդպես շարունակ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին