Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:25 31-08-2024

Փաշինյանը չի ցանկանում պատասխանել հանրությանը հուզող հարցերի մեծ մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Վարչապետի նախորդ մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչներն են հրավիրված ասուլիսին, շեշտելով, թե ներկա են Կառավարությունում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները։

Այս անգամ Բաղդասարյանը զերծ մնաց լրատվամիջոցների անունները հրապարակելուց, սակայն, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա Oragir.News լրատվական կայքը հրավեր չստացավ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու համար։ Հարկ է նշել, որ ասուլիսի նախօրեին Oragir.News-ը կապ էր հաստատել Նազելի Բաղդասարյանի հետ, ճշտելու, թե ո՞ր լրատվամիջոցներն են հրավիրված ասուլիսին, սակայն, վերջինս ասաց, որ լրատվամիջոցները դեռևս հրավեր չեն ստացել և պետք է սպասենք։

Հավելենք, որ Oragir.News-ը ոչ միայն լուսաբանում է Կառավարության բոլոր նիստերը, այլև պատշաճ կարգով հավատարմագրվել է Կառավարությունում, ստացել համապատասխան անվանաքարտերը։

Նկատենք, որ օգոստոսի 31-ի ասուլիսը տևեց մոտ 2,5 ժամ, Մարզահամերգային համալիրի սրահում ներկա էին մոտ 25 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Oragir.News-ից ու կառավարության գործունեությունը քննադատող լրատվական մյուս կայքերից և չի ցանկանում պատասխանել հանրությանը հուզող հարցերի մեծ մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի