copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 31-08-2024

Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է ուղարկել ավելի քան 20 օռլովյան վարգաձի

2022թ. աշնանից հետո մարզաձիերի օռլովյան վարգաձի ցեղատեսակի առաջին խմբաքանակը՝ 24 առանձնյակներից, ուղարկվել է Հյուսիսային Կորեա Պրիմորիեով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ռոսսելխոզնադզորի» Պրիմորիեի միջտարածաշրջանային վարչությանը։

«Օգոստոսի 25-ին «Ռոսսելխոզնադզորի» Պրիմորիեի միջտարածաշրջանային վարչությունը երկաթուղով, «Հասան» անցակետով Հյուսիսային Կորեա է ուղարկել 24 մարզական ձիեր՝ «Օռլովյան վարգաձի» ցեղատեսակի։ Կենդանիները (19 հովատակ եւ 5 զամբիկ) անցել են կարանտինը Վլադիվոստոկի մարզում, իսկ հետո երկու հատուկ սարքավորված մեքենաներով հասցվել են «Հասան» անցակետ՝ Հյուսիսային Կորեա ուղարկվելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ ձիերի վերջին մատակարարումը Հյուսիսային Կորեա երկաթուղային «Հասան» անցակետով իրականացվել է 2022թ. աշնանը։ Այն ժամանակ Հյուսիսային Կորեա է ուղարկվել 30 օռլովյան վարգաձի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր