copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:39 30-08-2024

ՀՅԴ ԳՄ-ն Արցախի անկախության օրվա առիթով կկազմակերպի «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկ

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմինը Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով կկազմակերպի «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկ։


«1991 թ․ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերահաստատվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագրով։

Հայկական Արցախի լինելիության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կանխելու հրամայականն է թելադրում։

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի կազմակերպած՝ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկը, որը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 2-ին, «Հարսնաքար» համալիրում, նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։ Ձեռնարկին հրավիրված են ՀՀ պետական քաղաքական գործիչներ, հոգևոր և հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

«Վերադարձ» խորագրով ձեռնարկին կցուցադրվի Սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին պատմող փաստագրական ֆիլմ, ինչպես նաև հանդես կգան Արցախի պետական մի շարք մշակութային կոլեկտիվներ»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում