Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:52 30-08-2024

Բուլղարիայի սահմանապահները ծաղրել են հայ զբոսաշրջիկներին․ պարզաբանումներ եմ պահանջել ԱԳՆ-ից

«Այսօր գրություն եմ ուղարկել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ:

Մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:

Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով, սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։

Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիները ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց ՀՀ-ում գտնվող Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն, քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:

Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.

Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:

Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան կատարվածի առնչությամբ:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:

Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.