copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:07 30-08-2024

Պարեկները դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են ավտոմեքենաներ թալանողին. shamshyan.com

Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկ 5-րդ հասցեում կասկածելի քաղաքացի կա:

Տեղում պարզվում է, որ նույն վաշտի և դասակի պարեկները նշված վայրում գողություն կատարելիս վնասազերծում են Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Իշխան Խ.-ին:

Պարեկները նրան բռնել են այն պահին, երբ փորձել է նշված վայրից ավտովթարներից վնասվածք ավտոմեքենաների պահման վայրում ավտոմեքենաներից գողություն կատարելու մեջ:

Պարզվել է, որ նա փորձել է կայանված Ռուբիկ Ա.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից ամբարձիչի միջոցով գողանալ փոխանցման տուփի ցուցիչը (դատչիկ) և մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելիները:

Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ