Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:43 29-08-2024

Բուսաբանականի հոգեվարքը. այգին վերածվել է շինհրապարակի

Oragir.News-ն այսօր հերթական ահազանգն է ստացել Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներից, որոնք բողոքում են, որ Բուսաբանական այգու տարածքում իրականացնում են շինարարական աշխատանքներ, հատվել են Բուսաբանականի ծառերը և ասֆալտապատվել է այգուն պատկանող տարածքը։

Oragir.News-ն այցելեց Բուսաբանական այգու հարակից՝ Ծարավ Աղբյուր փողոց, և արձանագրեց, որ իսկապես, Բուսաբանական այգու հարակից տարածքում հատվել են ծառեր և շինարարական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։

Տեղի ունեցող շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Oragir.News-ին չհաջողվեց կապ հաստատել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որի իրավասության ներքո գտնվում է Բուսաբանական այգին։

Սակայն այն, որ այգու տարածքից հանվել են ծառերը և ամբողջությամբ ասֆալտապատում է իրականացվում, բնապահպանական խնդիր է, քանի որ բնությունը հարստացնելու, կանաչապատ տարածքներն ընդլայնելու, այգին մեծացնելու և նոր ծառեր տնկելու փոխարեն՝ այժմ նախընտրությունը տրվում է բետոնին։ Ու այգու մի հատված, որտեղ կարող էին ծառեր լինել, ներկայումս ասֆալտապատ տարածք է։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Oragir.News-ն անդրադարձել էր այս խնդրին և տեղեկացրել, որ այդ տարածքում կառուցվելու են սրճարան, հարակից նաև հրապարակ, որտեղ լինելու են նստարաններ: Տարածքի մեծ հատվածը նախատեսվում է ավտոկայանատեղի կառուցելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ