copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:52 29-08-2024

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ժամանակավոր հրադադարի, որպեսզի Գազայում պոլիոմիելիտի պատվաստումներ կատարվեն

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները համաձայնել են ընդմիջել ռազմական գործողությունները, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան պոլիոմիելիտի դեմ պատվաստել Գազայի հատվածի բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան «Ջիհադա Տահու» շարժման մամուլի խոսնակին:

Եգիպտական ​​աղբյուրների տեղեկություններով՝ մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս. այն կտևի 3-5 օր՝ ցերեկային ժամերին: Սակայն, զինադադարը չի գործի Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնում է ինտենսիվ ռազմական գործողություններ:

Ըստ ԶԼՄ-ների, զինադադարը, որի հաստատման հնարավորությունը Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են նախորդ շաբաթ, կախված չի լինելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև որևէ պայմանավորվածությունից, քանի որ այդ անկլավում հրադադարի և պատանդներին ազատելու բանակցություններում դեռևս որևէ տեղաշարժ չի արձանագրվել:

Վերահսկվող տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, որը ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարությանը կից, հայտնել է, որ Գազայի հատված է առաքվել պոլիոմիելիտի պատվաստանյութ՝ ավելի քան 1.2 միլիոն մարդու համար: Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ իրականացվելիք պատվաստումների արշավը կյանքի է կոչվելու Իսրայելի պաշտպանության բանակի հետ համատեղ՝ մարդասիրական դադարների ընթացքում, որոնք բնակչությանը հնարավորություն են ընձեռելու հասնել բժշկական կենտրոններ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը