copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 29-08-2024

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման և բուհերի լիցենզավորման համար նախատեսվող նոր չափանիշներին, ֆինանսավորման նոր մեխանիզմներին, բուհերի կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին, նպաստային համակարգից կրթաթոշակային համակարգի անցմանը և այլ փոփոխությունների:

Նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացվի բուհերի և հանրության լայն շրջանակների քննարկմանը, ոլորտի ամենասպասված գործընթացներից մեկն է և պետք է դառնա զարգացմանն աջակցող գործիք:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ղեկավարներին տեղեկացրել է, որ սահմանվելու են բարձրագույն կրթության որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր, ավելի խիստ չափանիշներ: Նախագծում առանձին հոդվածներ կան ակադեմիական քաղաքի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ։

Անդրադառնալով գերազանցության կրթաթոշակի թեմային՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր մեխանիզմ է մշակվել, որը թույլ կտա բուհին իրեն տրված քվոտայի շրջանակում կրթաթոշակ տրամադրել ուսանողներին։

Նշվել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները զգալի են, և կնախատեսվի անցումային փուլ, որպեսզի բուհերն անհրաժեշտ ժամանակ ունենան իրենց գործունեությունը համապատասխանեցնելու նոր կարգավորումներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ընդգծել է, որ փորձ է արվել օրենքի նախագծում ներառել ապագային միտված կարգավորումներ, որոնք սկզբնական փուլում թերևս կարող են ստեղծել որոշ անհարմարություններ կամ մտահոգություններ, սակայն անհրաժեշտ են՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։

ԿԳՄՍ նախարարը և կոմիտեի նախագահը պատասխանել են հանդիպմանը մասնակցող բուհերի ղեկավարների հարցերին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը