Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 29-08-2024

Ի՞նչ ենք արգելում, ամենաշատ ծառերը կտրվում են արգելոցներում․ արգելոց բառը Փաշինյանին դուր չի գալիս

Կառավարության որոշմամբ, Հայաստանում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները:

Հարցի քննարկման ժամանակ, խոսելով պատմամշակութային ժառանգության մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են. «Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են: Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել»:

Այնուհետև Փաշինյանը նշեց, որ քննարկումների ժամանակ հարց է առաջանում. «Աննախադեպ բյուջետային ֆինանսավորում ենք իրականացրել, բայց հուշարձանների մասին խոսելիս ասում ենք, որ դրանք ազգային, պետական արժեքներ են։ Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. սա կարևոր բան է և մտածողության հայեցակարգային հարց է»։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ դիմել է լեզվի տեսչություն, որ արգելոց բառը փոխարինեն այլ բառով։

«Հուշարձանների վրա դնում ենք արգելոց բառը ու մարդկանց ասում են` եկեք, բայց նաև ասում ենք` արգելոց է, զգույշ եղեք։ Ի՞նչն ենք արգելում այդտեղ։ Իմ համոզմունքն է, որ լեզվամտածողության այս շերտերին պետք է ուշադրություն դարձնենք»,- ասաց վարչապետը։

Նա ԿԳՄՍ նախարարին զգուշացրեց` երբ արգելոց բառին փոխարինող ճիշտ բառը գտնեն, բոլոր որոշումներում կմտցնեն համապատասխան փոփոխություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ