copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:23 28-08-2024

Ուկրաինայի պետական ​​պարտքը երեք ամսում ավելացել է 3,2 մլրդ դոլարով

Ուկրաինայի պետական ​​պարտքը երեք ամսվա ընթացքում ավելացել է 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 155,36 մլրդ դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է երկրի ֆինանսների նախարարության կայքում:

Ընդ որում, պետական ​​և երաշխավորված արտաքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ հասել է 112,92 մլրդ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր գումարի 72,69 %-ը։

Ավելի վաղ ֆինանսական գերատեսչությունը հայտնել էր, որ տարեսկզբից ռազմական կարիքների համար Ուկրաինայի բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 24 մլրդ դոլար, ընդ որում, միայն հուլիսին բյուջեի միջոցներից ծախսվել է 3,9 մլրդ դոլար։

Ուկրաինայում 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 43,9 մլրդ դոլարի չափով: Մեծ մասն իշխանություններն ակնկալում են ծածկել Արևմուտքի օգնության հաշվին։ Երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ բյուջեն ամեն ամիս գործընկերներից 3 մլրդ դոլարի մուտքերի կարիք ունի։ Նա նաև հայտնել է, որ 2023 թվականին ստացված արևմտյան ֆինանսական օգնության միայն մեկ քառորդն է տրամադրվել դրամաշնորհների տեսքով, այսինքն՝ անհատույց։ Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա արդյունքներով Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 %-ին։

Հուլիսի կեսերին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի պետական ​​բյուջեում փոփոխությունների մասին օրինագծին, որը նախատեսում է լրացուցիչ 495,3 միլիարդ գրիվնա (մոտ 11,9 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանության կարիքների համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը