Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:15 28-08-2024

Ինչու են Հայաստանի սահմանամերձ մարզերը դատարկվում․ ժողովրդագրի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ Տեղեկության համաձայն՝ նախորդ տարիներին դատարկվում են ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակավայրերը։

Oragir.News-ը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանամերձ 3 մարզերում բնակչության թվի կտրուկ նվազումը։ Ի պատասխան՝ մասնագետն ասաց, որ սահմանամերձ բնակավայրերում բնաչության թվի նվազումը Հայաստանում առկա իրողությունների ուղղակի արդյունքն է, ինչպես նաև խնդիրների խորացման հետևանքը։


/Ռուբեն Եգանյան, ժողովրդագիր/

Oragir.News-ի հարցին, թե խոսքը միայն անվտանգայի՞ն խնդիրների մասին է՝ Եգանյանը պատասխանեց, որ այս իրավիճակը պայմանավորված է անվտանգային խնդիրներով, սակայն պակաս կարևոր չեն նաև տնտեսական ու սոցիալական խնդիրները, որոնք իրենց հերթին հանգեցնում են մարզերում բնակչության թվի նվազմանը։

Փորձագետն ասաց՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած հնարավորությունները՝ դեռևս խորհրդային տարիներից մարզերը՝ այն ժամանակ շրջանները, զարգացման խնդիրներ ունեին ու իրենց զարգացվածությամբ զիջում էին մայրաքաղաքին․ «Կարճ ասած՝ այս ամենը հանգեցրել է նրան, ինչը մենք այսօր ունենք»։

Oragir.News-ի հարցին, թե ներկայիս միտումների պայմաններում իրատեսական համարո՞ւմ է, որ 2050 թվականին Հայաստանը 5 միլիոն բնակչություն կունենա, ինչի մասին կառավարությունը դեռ տարիներ առաջ էր հայտարարել՝ Ռուբեն Եգանյանը պատասխանեց, որ դա համարում է վառ ֆանտազիայի դրսևորում։ Նա շեշտեց, որ դրա իրականացման համար ոչ մի լուրջ ճանապարհ չի տեսնում։

«Դա բազմաթիվ բաներ է ենթադրում՝ պայմանների առկայություն, հնարավորությունների բազմապատկումն, ընդ որում անգամներով։ Նման ցուցանիշի հասնելու համար մեր տնտեսական հնարավորությունները պետք է տասնապատիկ և ավելի անգամ մեծանան, իսկ թե դա ինչի հաշվին կարող է լինել, ես նման ճանապահներ չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան