Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:15 08-08-2024

Թուրքի հետ հարևանություն չեմ պատկերացնում, բայց մեր կարծիքը հարցնող չկա․ սահմանամերձ գյուղի բնակիչ

70-ամյա Անահիտ Գասպարյանը ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Աղին գյուղում։ Ասում է` սաղ պարերը պարեցինք, մնացել էր թուրքերի հետ բարեկամությունը։

«Ես չեմ պատկերացնում, թե իշխանությունները ինչով են մտածում։ Ես մի բան գիտեմ, որ իրանք նվագում են, իրանք պարում։ Մեր կարծիքը հարցնող չկա, ուզում ենք հարևանություն, թե չէ։ Թուրքի հետ ես չեմ պատկերացնում ո՛չ հարևանություն, ո՛չ բարեկամություն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Անահիտը։

Աղինի բնակիչն ասում է` այսքանից հետո քիչ հավանական է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետև միայն Հայաստանի իշխանություններն են շահագրգռված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված