Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:18 27-08-2024

ՔՊ-ականների «գործակալական» գործուղումը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին, որը 3 օր է տեւել, մեկնարկն օգոստոսի 18-ին էր՝ Չիկագոյում, պարզվում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցից բացի, մասնակցել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Եթե հայաստանյան ընդդիմադիրները մասնակցեին ՌԴ-ի իշխող քաղաքական ուժի համագումարին, պատկերացնո՞ւմ եք, թե ՔՊ-ականներն ինչ որակումներ կտային` է՛լ ՌԴ գործակալներ, է՛լ ռսաճորտեր, է՛լ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու կողմնակիցներ։ Ի դեպ, բյուջեի հաշվին ՔՊ-ականների ԱՄՆ մեկնելն ու Քամալա Հարիսի առաջադրման համագումարին մասնակցությունը միանշանակ չի ընդունվել ՔՊ թիմում: Ոմանք կարծում են, որ չէր կարելի նման մասնակցությամբ նախապատվություն տալ ամերիկյան ընտրություններում հակամարտող ուժերից մեկին, երբ հայտնի չէ, թե ընտրությունների արդյունքներով ով կստանձնի իշխանությունը։

Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու մասին։ ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ, ի դեպ, այս այցի վերաբերյալ նշվում է․ «Առաջնորդության միջազգային ֆորումին մասնակցելու համար 2024 թ. օգոստոսի 18-ից 23-ը Չիկագո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել» ԱԺ հիշյալ պատգամավորներին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ