copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 06-04-2023

Բաքուն հայտնում է իրանական գործակալական ցանցի ձերբակալման մասին

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության աշխատակիցները համատեղ հատուկ միջոցառումներ են ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձանց գործողությունները կանխելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երեք գերատեսչությունների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը այդ համագործակցության մեջ են ներգրավել Ադրբեջանի Թերթերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին։ Հայտարարության համաձայն՝ վերջինիս հանձնարարվել է դիմադրության խումբ ստեղծել՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու, սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և շարիաթի օրենքներով կառավարվող պետություն ստեղծելու համար:

Բացի այդ Արիֆ Ջումշուդովն այդ գործում ներգրավել է իր ծանոթներին, որոնք քարոզում էին կրոնական արմատականություն։ Նա պարբերաբար գաղտնի հանդիպումներ է կազմակերպել իր տանը և Ռուֆուլլա Ախունդզադեի և Բախտիյար Բայրամովի ցուցումները փոխանցել նշված անձանց։ Խմբի անդամներն իրենց հերթին փորձել են համագործակցության մեջ նոր մարդկանց ներգրավել և այս մասին տեղյակ են պահել Ախունդզադեին։

Նշվում է, որ ենթադրյալ գործակալները ներկայացել են որպես հավատացյալներ, սոցիաական կայքերում և մարդաշատ վայրերում քարոզել են կրոնական արմատականություն, կատարել են դրսից ստացված հրահանգները, որոնք ուղղված են Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության ավանդույթները խախտելուն։

Ադրբեջանական գերատեսչությունները հայտնել են, որ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են, ներկայումս քննություն է ընթանում։
՚

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում