copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:44 25-08-2024

Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota-ն ու Jeep Compass-ը. վիրավորներից մեկը մանկապարտեզի տնօրեն է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Jeep»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ք. Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենն է։

Բախման հետևանքով էլ «Jeep»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը