copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:56 24-08-2024

Տաճարը բացումից 1 ամիս առաջ անավարտ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Մայր Աթոռը հայտարարեց, որ սկսում է լրագրողների հավատարմագրումը՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնեքն ու Մայր տաճարի վերաօծումը լուսաբանելու համար: Փորձեցինք հասկանալ, թե ինչու էր 6 տարի ձգվում նորոգումը: 6 տարում զրոյից կարելի էր տաճար կառուցել՝ աշխարհում քաղաքներ են կառուցվում շատ ավելի կարճ ժամանակում:

Ի՞նչն էր Մայր տաճարն այսքան փակ պահելու պատճառը, մանավանդ որ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ կառույցի` 2018-ից փակված լինելու մեջ որոշ հավատացյալներ տեսնում են մեր ազգային ողբերգությունների` կորուստների ու զոհերի, Հայաստանի գլխին եկած աղետների վերերկրային բացատրությունը: Այս տարիներին բազում խնդրանքներ են ուղղվել Գարեգին Բ կաթողիկոսին, որ արագացնի տաճարի նորոգումը, հավատավոր ժողովրդի առաջ բացի Մայր տաճարի դռները` նաեւ նրա հույսը վերականգնելով, սակայն սայլը տեղից չէր շարժվում: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ Վեհափառը չի ցանկացել վերաբացել Մայր տաճարը՝ կրկնելով, թե «նորոգումը չի ավարտվել», եւ միայն տարբեր անձանց ու հոգեւորականների պահանջին է տեղի տվել:

Պարզվում է, որ վերաբացումից մեկ ամիս առաջ Մայր տաճարի վերակառուցումը դեռ անավարտ է` ոչ միայն որոշ աշխատանքներ կիսատ են, այլեւ շատ «ռաբիզ» վերանորոգում է իրականացվել` Գարեգին Բ-ի անձնական ճաշակով: Մասնավորապես` տաճարի հատակը սալիկապատվել է, եւ այն այժմ ուղղակի ժամանակակից բաղնիք է հիշեցնում: Մայր Աթոռին մերձ շրջանակները կարծում են, որ տաճարի շինարարությունն այսքան ձգձգելու պատճառներից մեկն էլ սփյուռքից եւ հայ մեծահարուստներից շարունակական ֆինանսական աջակցություն խնդրելու լեգիտիմ հիմք ունենալն է: Ո՛չ տաճարի նորոգմանն ուղղված հանգանակությունները, ո՛չ ծախսերը վերահսկելի չեն, միայն կաթողիկոսն է տնօրինում ողջ տեղեկատվությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում