Ներքին 1 տարի առաջ - 22:00 23-08-2024

Օձունի նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական համայնքապետը խլում է 74-ամյա կնոջ տունը. նա 3 օր է՝ դրսում է գիշերում

Oragir.News-ի խմբագրություն է ահազանգել Օձունի 74-ամյա բնակչուհի Մելիդա Գևորգյանը, ով նշում է, որ ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանն իրեն դուրս է հանել տնից, որտեղ ապրում է արդեն 38 տարի։

«Ես այստեղ եմ ապրում արդեն 38 տարի։ Շինությունը սկզբից կոպերատիվով եմ արել, հետո անհատ ձեռնարկություն ու բնակելի, այնտեղ հաշվառված մնում եմ»,- ասաց նա։

Մելիդա Գևորգյանի տունը նախկին բաղնիքի շենքն է, որտեղ գրանցված է ու բնակվում է Օձունի բնակչուհին։ Նրա խոսքով՝ նոր համայնքապետը շատ անգամ փորձել է խլել տունը, սակայն նա թույլ չի տվել։

«Բազմիցս ոստիկաններով եկել են, որ դուրս հանեն ինձ։ Երկուշաբթի օրն էլ եկել են, իմ ձեռքերը ոլորել են, ձերբակալել են, դռներս ջարդել, մեջը մտել, նկարել, փականը դրել վրան ու գնացել։ Ես էս 3 գիշեր ա դռանն եմ լուսացնում՝ աթոռին նստած»,- պատմեց տիկին Մելսիդան։

Օձունի բնակչուհին պնդում է՝ ունի բոլոր փաստաթղթերը, որ ինքն է կառուցել ու վերանորոգել այդ շինությունը։

«Այդքան տարի ես եմ տնօրինում, եկել հանում են։ Եկան ոստիկաններով, ոստիկանապետի տեղակալով իմ վրա խուլիգանական հոդված դրեցին, տարան, մի քանի ժամ ձերբակալեցին, հոդվածը դրեցին, որ տան դատարան։ Այստեղի ոստիկանապետի տեղակալ Հովասափյան Էդգարը, գոռալով իմ վրա, ասում ա համայնքապետարանը մեզ փաստաթուղթ է տվել, որ շինությունն իրենն է, վկայական ունի, պիտի դուրս գաք։ Համայնքապետ Դավիթ Ղումաշյանն առաջ հանրապետական էր, հիմա՝ ՔՊ-ական է դարձել, ինձ դուրս է հանում»,- նշեց նա։

Ըստ տիկին Մելիդայի՝ ներկայումս այդ տանը բնակվում է մենակ։

«Հիմա մենակ ես եմ այստեղ ապրում, ամուսինս ու աղջիկս մահացել են։ Գյուղապետարանի պատասխանատուն իրենց աշխատողին բերեց, լոմը ձեռքին, դռները ջարդեցին։

Ասում եմ՝ ախր ո՛չ ծանուցագիր կա, ո՛չ դատարարնի վճիռ, ինքն ասում է՝ իրենք վկայական ունեն, ասում եմ՝ հասցեն չի համապատասխանում։

Իրենք տվել են Հակակոռուպցիոն, էնդեղից պատասխանել են, որ հասցեն չի համապատասխանում»,- մանրամասնեց նա։

Օձունի բնակչուհին նշում է՝ ոստիկանապետի տեղակալն իր հանդեպ վատ ու անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։

«Ոստիկանապետի տեղակալ Էդգար Հովասափյանին հարցնում եմ՝ բա ես որտե՞ղ ապրեմ, ինքն ասում է՝ քեզ համար էլ տեղ կլինի, ծերանոց կուղարկենք»,- եզրափակեց նա։

Մանրամասները տեսանյութում․


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին