copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:43 23-08-2024

Գնել Սանոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։

Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։ Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։ Կոմիտեի նախագահը նախարարին զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին