copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:11 23-08-2024

Որտե՞ղ և ի՞նչ պայմանով է լինելու Փաշինյան Նիկոլի հանգրվանը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանը ցանկանում է ունենալ «Զանգեզուրի միջանցք» իր ուժերի վերահսկողության ներքո:
Հավաքական Արևմուտքն անտարբեր է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, սակայն, վերջինիս լինելու պարագայում, դեմ է, որ այն վերահսկվի Ռուսաստանի կողմից:

Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով ցանկանում են ունենալ «Զանգեզուրի միջանցք», ընդ որում, Ադրբեջանը «միջանցքի» վերահսկողության համար նախապատվությունը տալիս է Ռուսաստանին:
Իրանն առայժմ կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»:

Իսկ ի՞նչ է ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» դե յուրե սեփականատեր Հայաստանը:

Ուրեմն, անցյալ դարի 30-40-ական թվականներին Չեխոսլովակիայի ԱԳ նախարար, այնուհետև նախագահն էր Էդվարդ Բենեշը: Վերջինս պետության ղեկին էր ամենախառը ժամանակներում: Որպեսզի պահպանի իր իշխանությունը Բենեշը «համագործակցում էր» այդ տարիների, առանց բացառության, բոլոր գերտերությունների` ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, ԽՍՀՄ-ի հետ: Մի խոսքով, Չեմբեռլենից հետո զանգահարում էր Հիտլերին, Հիտլերից հետո Ստալինին, Ստալինից հետո Ռուզվելտին և այսպես շարունակ: Իշխանության ղեկին մնալու համար Էդվարդ Բենեշը Գերմանիային հանձնեց Չեխոսլովակիայի Սուդետի մարզի զգալի հատվածը:

Ամեն դեպքում, Բենեշին ոչինչ չփրկեց: Գերմանիան օկուպացրեց, այնուհետև ԽՍՀՄ-ը շուրջ 45 տարով «ազատագրեց» Չեխոսլովակիան: Բենեշը մնաց «խաղից դուրս», իսկ «խաղից դուրս»-ի աշխարհագրական տեղանքը Լոնդոնն էր:

Այսպես է լինում, երբ պետության ղեկավարը հանուն սեփական իշխանության երկարաձգման պետությունը համաշխարհային «խաչմերուկ է» դարձնում: Սկզբից պետությունն օկուպացնում են, այնուհետև` մի քանի տասնյակ տարով «ազատագրում»:

Էդվարդ Բենեշը հանգրվանել էր Լոնդոնում պայմանով, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու:
Որտե՞ղ և ի՞նչ պայմանով է լինելու Փաշինյան Նիկոլի հանգրվանը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր