copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:01 22-08-2024

Չինաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս

Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, որտեղ բանակցություններ կվարի Բելառուսի ղեկավարության հետ՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունում։

Լի Ցյանին Մինսկի ազգային օդանավակայանում դիմավորել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Ըստ «Առաջինի միավորում» լրատվական Telegram ալիքի՝ կառավարությունների ղեկավարները ծրագրում են բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով, սպասվում է տնտեսական ոլորտում համաձայնագրերի փաթեթի ստորագրում։ Բացի այդ, Լի Ցյանի հետ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն հայտնել էր, որ Մինսկի և Պեկինի միջև ստորագրվելիք փաստաթղթերը կամրագրեն Բելառուսի և Չինաստանի հեռանկարային գործընկերության ծրագրերը համագործակցության առանցքային ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցությունը, գիտությունը, կրթությունը, տրանսպորտը, թվային զարգացումը, կանաչ տնտեսությունը և տարածաշրջանային համագործակցությունը:

Նախքան Բելառուս այցելելը Լի Ցյանը Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի