Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:11 21-08-2024

Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ձեր լուսավորչական աշխատանքը և քրիստոնեական ավանդական արժեքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը միավորում են մարդկանց՝ նրանց սրտերում ամրապնդելով հայրենիքի հանդեպ սերը: Դուք արժանի հեղինակություն եք ձեռք բերել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում»,- ասվում է շնորհավորանքում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ին բնորոշ ճշմարտության և բարոյական հիմքերի պահպանման ձգտումը նպաստում է ազգային միասնության և համերաշխության պահպանմանը, բելառուսա-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը:

Նախագահը կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և «Աստծո զորակցություն՝ իր բարձր ծառայության մեջ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով