Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:00 21-08-2024

Արարատի մարզում պարեկները կասկածելի «Toyota»-ում հայտնաբերել են մոտ 10 կգ թմրամիջոց. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկներ Աղվան Մաթևոսյանն ու Ավթանդիլ Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:

Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նրանք նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:

Այնտեղ եղել է ընդհանուր խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է:

Քննիչի որոշմամբ վերջինը ձերբակալվել է, իսկ հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ-ի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել